Վարչապետի որոշումներ

18 Մայիսի 2010, 356 - Ա

Ն. ԵՐԻՑՅԱՆԻ` ԶԱԳՐԵԲ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի` 2010 թվականի մայիսի 13-15-ը Զագրեբ (Խորվաթիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Զագրեբ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։