Վարչապետի որոշումներ

18 Մայիսի 2010, 355 - Ա

Ն. ԵՐԻՑՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի ադամանդագործության ընկերությունների համար «ԱԼՐՈՍԱ» ընկերությունից և Ռուսաստանի Դաշնության պետպահուստից ադամանդի հումքի գնման հարցերի քննարկման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար
Ն. Երիցյանի` 2010 թվականի մայիսի 11-13-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր