17 Մայիսի 2010, 350 - Ա
Գ. ԵԳԱՆՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանին 2010 թվականի մայիսի 24-26-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` «Միգրացիայի կառավարման ոլորտում Եվրոպական միության անդամ երկրների փորձի փոխանցումը որպես միգրանտների նկատմամբ գլոբալ մոտեցման նոր գործիք» խորագրով միջոցառմանը մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Եգանյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։