Վարչապետի որոշումներ

17 Մայիսի 2010, 349 - Ա

Հ. ՔՈՒՇԿՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին 2010 թվականի մայիսի 17-21-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` Առողջապահության համաշխարհային կազմակերպության 63-րդ ասամբլեային մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Քուշկյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։