Վարչապետի որոշումներ

17 Մայիսի 2010, 345 - Ա

ՍԵՆԵԳԱԼԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ, ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ա. ԴԻՈՒՖԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Սենեգալի Հանրապետության նախկին նախագահ, ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Ի. Դիուֆի գլխավորած պատվիրակության
(8 մարդ) Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների, հուշանվերների ձեռքբերման, պաշտոնական և աշխատանքային ճաշերի և միջոցառումների հետ կապված այլ ծախսեր` 4338000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների։