Վարչապետի որոշումներ

11 Մայիսի 2010, 325 - Ա

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև տնտեսական կապերի համակարգման միջկառավարական հանձնաժողովի արաձանագրությամբ 2001 թվականի դեկտեմբերի 27-ին Թեհրանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության բնապահպանական վարչության միջև բնապահպանական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը և դրանից բխող` Արաքս գետի աղտոտման պատճառների ու հետևանքների ուսումնասիրմանը նվիրված հայ և իրանական փորձագետների աշխատանքային խմբերի 12-րդ նիստի արձանագրության 2-րդ կետը` 2010 թվականի մայիսի 19-ին Հայաստանի Հանրապետության սահմանի վրա` Մեղրիում կայանալիք աշխատանքային խմբերի հանդիպման կապակցությամբ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` աշխատանքային խմբերի հանդիպման կազմակերպման ընթացքում սննդի, փոխադրամիջոցների ու դրանց վառելիքի, դահլիճի վարձակալության և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ 574800 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների։