Վարչապետի որոշումներ

6 Մայիսի 2010, 321 - Ա

Ի. ԻՍԱՅԱՆԻ` ՊԵԿԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործարկման հետ կապված նախապատրաստական աշխատանքների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի. Իսայանի` 2010 թվականի ապրիլի 27-ից մինչև մայիսի 1-ը Պեկին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի. Իսայանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Պեկին գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր