5 Մայիսի 2010, 315 - Ա
ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԲԱԶՄԱԶԳ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակներում հայտարարված տարածքի տեսչություն իրականացնելու նպատակով Դանիայի Թագավորության գլխավորած բազմազգ տեսչական խմբի (9 մարդ) 2010 թվականի մարտի 22-25-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` 1733000 դրամի սահմաններում, կատարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների։