Վարչապետի որոշումներ

30 Ապրիլի 2010, 303 - Ա

Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ` ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ մեծ գրող, մանկավարժ Ղազարոս Աղայանի ծննդյան 170-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու, հայ ազգաբնակչության ներկայացուցիչների հետ հանդիպելու, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության գործունեությունը և առաջիկա ծրագրերը ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության կովկասյան տարա-ծաշրջանի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Ս. Մանուկյանի` 2010 թվականի ապրիլի 17-19 Վրաստանի Քվեմո Քարթլիի նահանգի Բոլնիսի շրջանի Բոլնիս-Խաչեն գյուղ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության կովկասյան տարածաշրջանի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Ս. Մանուկյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։