Վարչապետի որոշումներ

29 Ապրիլի 2010, 291 - Ա

Ս. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԱՆԹԱԼԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ս. Գալստյանին 2010 թվականի ապրիլի 26-30-ը գործուղել Անթալիա (Թուրքիայի Հանրապետություն)` սննդային լոբազգիներին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին և հատիկավոր լոբազգիների վերաբերյալ 7-րդ եվրոպական համաժողովին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Գալստյանի` Անթալիա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ս. Գալստյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Անթալիա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր