Վարչապետի որոշումներ

29 Ապրիլի 2010, 288 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հարակից տարածքում միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից միջուկային բժշկության կենտրոնի կառուցման համար ներդրող ընկերության ընտրության մրցույթ հայտարարելու և անցկացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի։
2. Աշխատանքային խմբին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետու-թյան կառավարության քննարկմանը ներկայացնել ներդրող ընկերության ընտրության չափանիշները և մրցույթի անցկացման կարգը։
Հավելված

Արխիվ

2024

2023