Վարչապետի որոշումներ

28 Ապրիլի 2010, 286 - Ա

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ` ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և ի կատարումն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի N 49-Ա որոշման 3-րդ կետի`
1. Հաuտատել`
1) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող ջրային համակարգերի oգտագործման իրավունքը մրցույթով` վարձակալությամբ փոխանցելու գործընթացը կազմակերպող միջգերատեuչական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող ջրային համակարգերի oգտագործման իրավունքը մրցույթով` վարձակալությամբ փոխանցելու գործընթացը կազմակերպող միջգերատեuչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի։
Հավելված