Վարչապետի որոշումներ

11 Մայիսի 2010, 326 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով 2010 թվականի մայիսի 10-14-ը Ֆրանսիայի Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի պատվիրակության` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Ն. Պողոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հավելված