6 Մայիսի 2010, 323 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 274-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Կարլովի Վարի գործուղելու մասին» N 274-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 3-րդ կետի`
ա. 3-րդ ենթակետից հանել «Ա. Գրիգորյանինը» և «Հ. Չափարյանինը» բառերը,
բ. 4-րդ ենթակետից հանել «Ա. Գրիգորյանի» և «Հ. Չափարյանի» բառերը.
2) որոշման հավելվածից հանել «Ա. Գրիգորյան - «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող» և «Հ. Չափարյան - «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր» բառերը.
3) որոշման վերնագիրը, 1-ին և 3-րդ կետերը, 3-րդ կետի 4-րդ ենթակետը, 7-րդ կետը և որոշման հավելվածի վերնագիրը «Կառլովի Վարի» բառերից առաջ լրացնել «Պրահա և» բառերով։