5 Մայիսի 2010, 318 - Ա
Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին 2010 թվականի մայիսի 5-7-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Եվրոպայի խորհրդի կրթության, մշակույթի և ժառանգության, երիտասարդության և սպորտի 4-րդ գլխավոր տնօրինության կողմից կազմակերպվելիք մշակույթի ոլորտի ղեկավար կոմիտեի 9-րդ պլենար նիստին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Սամուելյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Եվրոպայի խորհրդի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։