Վարչապետի որոշումներ

4 Մայիսի 2010, 310 - Ա

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ, Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ Ա. ԵՍԱՅԱՆԻ ՊՐԱՀԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազի հրավերով փոխադարձ այցով Պրահա մեկնելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Ն. Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ Ա. Եսայանի` 2010 թվականի ապրիլի 12-14-ը Պրահա (Չեխիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Հովսեփյանի, Ա. Դանիելյանի, Ն. Հարությունյանի և Ա. Եսայանի` Պրահա գործուղման հետ կապված կեցության ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին։