30 Ապրիլի 2010, 301 - Ա
Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՍՈՒԶԴԱԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական, ԱՊՀ մասնակից պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ Ա. Գևորգյանին 2010 թվականի հունիսի 7-10-ը գործուղել Սուզդալ (Ռուսաստանի Դաշնություն)` հունիսի 7-8-ը ԱՊՀ մասնակից երկրների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդին կից ստեղծված հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետաքննությունների շտաբի նիստին և հունիսի 9-10-ը` Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 31-րդ հերթական նիստին մասնակցելու համար։
2. Ա. Գևորգյանի՝ Սուզդալ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական Ա. Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սուզդալ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։