Վարչապետի որոշումներ

30 Ապրիլի 2010, 300 - Ա

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» 2010 թվականի ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» 2010 թվականի ծրագրի համակարգող խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի։
2. Համակարգող խորհրդի նախագահին` ստեղծել սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» 2010 թվականի ծրագրի իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել ծրագրի իրականացման ժամանակացույցը։
Հավելված

Արխիվ

2024

2023