23 Օգոստոսի 2005, 649 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 533-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հուլիսի 14-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 533-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշման հավելվածի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
Իրավական ակտի տեսակը — վերնագիրը |
Պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Ընդունման ժամկետը |
Միջոցառումների ֆինանսավորման աղբյուրը | |
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1122 րդ, 1125-րդ — 1126-րդ հոդվածներով նախատեսված խախտումների համար՝ տեղում գանձում կատարելու նպատակով, անդորրագրի հատուկ համարակալված ձ—ը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրաման |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2005 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
»: |