Վարչապետի որոշումներ

29 Ապրիլի 2010, 296 - Ա

Ն. ԵՐԻՑՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին 2010 թվականի մայիսի 5-10-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` մայիսի 5-7-ը Բեռլին` Համաշխարհային բանկի և Ֆրաունհոֆերի ինստիտուտի կողմից կազմակերպված գիտելիքահենք տնտեսության 9-րդ համաժողովին մասնակցելու և մայիսի 8-10-ը Ֆրանկֆուրտ` Ֆրանկֆուրտի միջուկային բժշկության կենտրոնի և լաբորատորիաների գործունեության փորձի ուսումնասիրման և համագործակցության կապերի հաստատման համար։
2. Ն. Երիցյանի՝ մայիսի 8-10-ը Ֆրանկֆուրտ գործուղման հետ կապված գիշերավարձը և օրապահիկը, ինչպես նաև Բեռլին-Ֆրանկֆուրտ ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Ն. Երիցյանի՝ մայիսի 5-7-ը Բեռլին գործուղման հետ կապված ճանապարհածախսը, գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ն. Երիցյանի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։