Վարչապետի որոշումներ

29 Ապրիլի 2010, 294 - Ա

Մ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ Վ. ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Վ. Մարությանին 2010 թվականի մայիսի 8-10-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ ԱՊՀ կապի տարածաշրջանային համագործակցության կապի վարչակազմերի ղեկավարների 42-րդ և կապի տարածաշրջանային համագործակցությանն առընթեր տեղեկատվայնացման ոլորտի համակարգող խորհրդի 15-րդ նիստին մասնակցելու համար։
2. Մ. Վարդանյանի և Վ. Մարությանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Մ. Վարդանյանի և Վ. Մարությանի գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր