Վարչապետի որոշումներ

29 Ապրիլի 2010, 292 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 276-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի ապրիլի 26-ի «Պատվիրակություն Ժնև գործուղելու մասին» N 276-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետում «Վ. Շահինյանի» բառերը փոխարինել «Ա. Ամիրզադյանի» բառերով.
2) որոշման հավելվածում «Վ. Շահինյան - ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ» բառերը փոխարինել «Ա. Ամիրզադյան - ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ» բառերով։