29 Ապրիլի 2010, 289 - Ա
Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՐՈՒՍԱՂԵՄ ԵՎ ԱՄԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին 2010 թվականի մայիսի 2-5-ը գործուղել Երուսաղեմ (Իսրայելի Պետություն)` մասնակցելու «Հանուն զարգացման սփյուռք-հայրենիք գործակցություն» մասնագիտական ուսուցողական դասընթացի բացմանը, ինչպես նաև Երուսաղեմի հայ համայնքին հանդիպելու և համայնքային կառույցների հետ ծանոթանալու, իսկ 2010 թվականի մայիսի 5-6-ը գործուղել Աման (Հորդանանի Հաշիմյան Թագավորություն)` հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Հակոբյանի՝ Երուսաղեմ և Աման գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հ. Հակոբյանի՝ Երուսաղեմ և Աման մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Երուսաղեմ և Աման գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։