Վարչապետի որոշումներ

28 Ապրիլի 2010, 284 - Ա

ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 8-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` ԱՊՀ մասնակից պետությունների արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի 8-րդ նիստը 2010 թվականի հոկտեմբերին Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ նախապատրաստել նիստի անցկացման ծրագիրը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հյուրերի սպասարկման համար հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ նիստի նախապատրաստման և անցկացման հետ կապված ծախսերը` 5534000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած հաշվետվությունների։