23 Օգոստոսի 2005, 647 - Ա
Բ. ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայ անվանի երգչուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Բելլա Դարբինյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`
Հ. Հովեյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Լ. Յոլյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Սահակյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Գ. Մանասյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Ռ. Ամիրխանյան - Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ
Ռ. Մաթևոսյան- երգիչ
Թ. Կասյան - դուստրը
Կ. Վարդանյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային քաղաքականության վարչության պետ
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
ա) Բ. Դարբինյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
բ) 10-օրյա ժամկետում` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն: