Վարչապետի որոշումներ

26 Ապրիլի 2010, 277 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. 2010 թվականի նոյեմբերին փախստականների և ներքին տեղահանված անձանց բնակարանային խնդիրները լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում կայանալիք դոնորների համաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված հարցերը համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի։
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների կատարման ընթացքի մասին։
Հավելված

Արխիվ

2024

2023