Վարչապետի որոշումներ

26 Ապրիլի 2010, 276 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի N 5/1 բանաձևով հաստատված Համընդհանուր պարբերական վերանայման գործընթացի համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի պաշտպանության նպատակով 2010 թվականի մայիսի 5-7-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Վ. Դեմիրճյանի, Ն. Բալայանի, Ս. Քրմոյանի, Ա. Ղուկասյանի, Ա. Ամիրզադյանի, Ա. Տիգրանյանի և Պ. Աղաբաբյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Կիրակոսյանի և Ձ. Աղաջանյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Կիրակոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր