Վարչապետի որոշումներ

23 Ապրիլի 2010, 271 - Ա

Ջ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանին 2010 թվականի ապրիլի 21-24-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` հաշմանդամության հարցերով 2006-2015 թվականների գործողությունների ծրագրի համակարգման եվրոպական ֆորումի բյուրոյի 4-րդ նստաշրջանին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ջ. Բաղդասարյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Եվրոպայի խորհրդի կողմից։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր