23 Ապրիլի 2010, 269 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 370 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն որոշումը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 20-ի «Որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 370 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման վերնագրից հանել «ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ» բառերը.
2) որոշման նախաբանում «2000 թվականի փետրվարի 12-ի «Երեխայի որդեգրման կարգը հաստատելու մասին» N 64» բառերը փոխարինել «2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն» բառերով.
3) որոշման 1-ին կետի «ա» ենթակետից հանել «և անհատական կազմը» բառերը, իսկ «(կցվում են)» բառերը փոխարինել «(կցվում է)» բառերով.
4) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի կանոնադրության`
ա. 1-ին կետում «oտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ` oտարերկրյա քաղաքացի)» բառերը փոխարինել «օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` oտարերկրացի) և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերով,
բ. 2-րդ կետը «օրենքներով,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով,» բառերով,
գ. 7-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում «օտարերկրյա քաղաքացիների» բառերը փոխարինել «օտարերկրացիների և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերով,
դ. 7-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
ե. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս` պարտավոր է`
«ա) ուսումնասիրել «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված կենտրոնական մարմնից (այսուհետ՝ կենտրոնական մարմին) ստացված` որդեգրմանը վերաբերող փաստաթղթերը և մեկամսյա ժամկետում կայացնել որդեգրման հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն, որն ուժի մեջ է տալու օրվանից 12 ամիս.
բ) որդեգրման հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն կայացնելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել կենտրոնական մարմնին.
գ) որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացություն կայացնելու դեպքում որդեգրմանը վերաբերող փաստաթղթերը և դրական եզրակացության մեկ օրինակը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` կենտրոնացված հաշվառում իրականացնելու նպատակով.
դ) կատարել սույն կանոնադրությունից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ։»,
զ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս` իրավունք ունի`
ա) կենտրոնական մարմնից և (կամ) օտարերկրացիներից ու Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից պահանջելու որդեգրմանը վերաբերող փաստաթղթերի լիարժեք քննարկումն ապահովելու համար անհրաժեշտ տեղեկություններ.
բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից և այլ մարմիններից պարբերաբար ստանալու տեղեկատվություն որդեգրման ենթակա երեխաների մասին.
գ) իրականացնելու սույն կանոնադրությունից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ։»,
է. ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։