11 Օգոստոսի 2005, 628 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության Պերմի մարզի կառավարության միջև տնտեսական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ և համաձայնագրի իրականացման միջոցառումների ծրագիր մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Գ. Ղարիբջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ս. Բարսեղյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
Ա. Սահրադյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Կ. Խոդիկյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Մ. Իսպիրյան - ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Հ. Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ
Ն. Տեր-Գրիգորյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի արտաքին տնտեսական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ
Խ. Ղազարյան - ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի զարգացման և արտաքին կապերի վարչության արտաքին կապերի և ներդրումային նախագծերի համակարգման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ
Վ. Թորոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
Գ. Քոչարյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ
Մ. Բաբայան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության Ռուսաստանի բաժնի վարիչի պաշտոնակատար (պատասխանատու քարտուղար)