21 Ապրիլի 2010, 262 - Ա
Ա. ՏՈՆՈՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության պետական բյուջեի ծախսերի վերահսկողության և ներքին աուդիտի գնահատման բաժնի գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ Ա. Տոնոյանին 2010 թվականի մայիսի 17-29-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ մասնակից երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարության ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգմանը մասնակցելու համար։
2. Ա. Տոնոյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության պետական բյուջեի ծախսերի վերահսկողության և ներքին աուդիտի գնահատման բաժնի գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ Ա. Տոնոյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։