16 Ապրիլի 2010, 255 - Ա
Լ. ՆԱՆՅԱՆԻՆ ԵՎ Կ. ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԳՐՈԴՆՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Լ. Նանյանին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի խորհրդական Կ. Ներսիսյանին 2010 թվականի ապրիլի 19-21-ը գործուղել Գրոդնո (Բելառուսի Հանրապետություն)՝ միջմարզային համագործակցության համաձայնագրով նախատեսված համատեղ ծրագրերի քննարկման համար։
2. Լ. Նանյանի և Կ. Ներսիսյանի՝ Գրոդնո գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Լ. Նանյանի և Կ. Ներսիսյանի՝ Գրոդնո գործուղման հետ կապված կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել
Լ. Նանյանի և Կ. Ներսիսյանի՝ Գրոդնո մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Լ. Նանյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Գրոդնո գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։