10 Օգոստոսի 2005, 626 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`
1. Շինարարի օրվա կապակցությամբ և քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության բնագավառների զարգացման գործում ունեցած ակտիվ մասնակցության ու նշանակալի վաստակի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել հետևյալ անձանց՝
Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ
Մ. Մինասյան - Հայաստանի ճարտարապետների միության նախագահ
Վ. Թորոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ
Ա. Պալյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության և աղետի գոտու հարցերի վարչության պետ
Ա. Վարդապետյան - «Երևանշին» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր մասնագետ
Ա. Հակոբյան - «Ա.Հակոբյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
Գ. Եդիգարյան - «Նորդ Այլենդ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
Գ. Կիրակոսյան - «Օնիքս ԳԸ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
Ք. Կարապետյան - «Կարալանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից շնորհակալագրերի հանձնումը: