Վարչապետի որոշումներ

14 Ապրիլի 2010, 249 - Ա

Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԲՈՒԴԱՊԵՇՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսյանին 2010 թվականի ապրիլի 13-15-ը գործուղել Բուդապեշտ (Հունգարիայի Հանրապետություն)` «Երիտասարդների մասնակցությունն ազգերի համագործակցությունում. դեմոկրատական քաղաքացիության ուղին» խորագրով դասընթացում «Սփյուռքի նախարարության դերը և ազգային համայնքները» թեմայով դասախոսելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Պետրոսյանի` Բուդապեշտ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել
Ս. Պետրոսյանի` Բուդապեշտ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուդապեշտ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր