14 Ապրիլի 2010, 246 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 507-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև ստորագրված «Քաղաքականության և մարդկային ռեսուրսների զարգացման (PHRD) դրամաշնորհ Տեխնոլոգիայի մրցունակության բարձրացման ծրագրի նախապատրաստման համար» TF093097 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 507-Ն որոշման N 2 հավելվածում
«Հ. Սահակյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Լ. Հունանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ» բառերով։