9 Ապրիլի 2010, 238 - Ա
Թ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԿՈՊԵՆՀԱԳԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին 2010 թվականի ապրիլի 14-16-ը գործուղել Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն)` Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվական աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Թ. Հակոբյանի՝ Կոպենհագեն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կոպենհագեն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։