Վարչապետի որոշումներ

9 Ապրիլի 2010, 236 - Ա

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍՈՖԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ Ա. Պետրոսյանին 2010 թվականի ապրիլի 12-14-ը գործուղել Սոֆիա (Բուլղարիայի Հանրապետություն)` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական հարցերի աշխատանքային խմբի հերթական նիստին մաս-նակցելու և այն նախագահելու համար։
2. Ա. Պետրոսյանի` Սոֆիա գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատես-ված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ Ա. Պետրոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սոֆիա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։