Վարչապետի որոշումներ

9 Ապրիլի 2010, 233 - Ա

Ա. ԹՌՉՈՒՆՅԱՆԻ` ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Լեհաստանի Հանրապետության գիտական աստիճանների և գիտական կոչումների կենտրոնական հանձնաժողովում իրականացված բարեփոխումների արդյունքներին ծանոթանալու և համագործակցության ծրագիր մշակելու, ինչպես նաև Լեհաստանի գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի ինստիտուտի սեմինարում գիտական զեկուցմամբ հանդես գալու նպատակով Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Ա. Թռչունյանի` 2010 թվականի ապրիլի 6-9-ը Լեհաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Թռչունյանի` Լեհաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված կեցության և օրապահիկի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Ա. Թռչունյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։