7 Ապրիլի 2010, 230 - Ա
ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության տնտեսությունում նորարարական բնույթի մոտեցումների կիրառմանը նպաստելու, ինչպես նաև այդ բնագավառում ընդունվող իրավական ակտերի արդյունավետության բարձրացման, արդյունաբերության ճյուղերի (այդ թվում` ռազմաարդյունաբերական համալիրի) և գյուղատնտեսության զարգացման ծրագրերի ուսումնասիրության, տնտեսական նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշների ձևավորման նպատակով`
1. Ստեղծել գիտատեխնիկական խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ գիտատեխնիկական խորհրդի աշխատանքների ընթացքում ծրագրերի և նախագծերի քննարկման ժամանակ կարող են ներգրավվել նաև համապատասխան մասնագետներ, այդ թվում` միջազգային փորձագետներ։
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության
գիտության պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել գիտատեխնիկական խորհրդի աշխատակարգը։