Վարչապետի որոշումներ

7 Ապրիլի 2010, 228 - Ա

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ` ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին 2010 թվականի ապրիլի 1-4-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)` Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի վեհաժողովին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Խաչատրյանի՝ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։