Վարչապետի որոշումներ

1 Ապրիլի 2010, 222 - Ա

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-8-Ը ԺՆԵՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ) ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով`
1. 2010 թվականի ապրիլի 6-8-ը Ժնևում կայանալիք` Հայաստանի Հանրապետության առևտրային քաղաքականության վերլուծության (վերաքննության) ընթացքում Հայաստանի Հանրապետության պատվիրակության բանակցային գործընթացն ապահովելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։
2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի։
3. Աշխատանքային խմբին` մինչև 2010 թվականի ապրիլի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայման վերաբերյալ։
Հավելված