31 Մարտի 2010, 217 - Ա
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 8-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հու-լիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը 2010 թվականի ապրիլի 26-28-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ նախապատրաստել հյուրերի` Հայաստանի Հանրապետություն այցի ծրագիրը, ապահովել հանձնա-ժողովի համատեղ նիստի նախապատրաստումը և անցկացումը, ինչպես նաև միջո-ցառումների իրականացումն ըստ արարողակարգի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հան-րապետության ոստիկանության պետին` պատվիրակությանն ուղեկցելու համար հատկաց-նել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` նիստի անցկացման և հյուրերի` Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը` 3355500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախա-տեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների։