30 Մարտի 2010, 213 - Ա
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացման, տեղեկատվության հավաքագրման և փոխանակման մեխանիզմների մշակման, ինչպես նաև «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրի մշակման նպատակով`
1. Ստեղծել գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով։
2. Հաստատել գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը ներկայացնել տեղեկատվություն հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների մասին։
Հավելված