Վարչապետի որոշումներ

30 Մարտի 2010, 211 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N 174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 13-ի N 995-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման միջոցառումների 2009 թվականի ժամանակացույցի 1-ին կետը`
1. Ստեղծել Հայաuտանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհուրդ։
2. Հաստատել`
1) Հայաuտանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաuտանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մայիuի 16-ի «Հայաuտանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման միջգերատեuչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 370 որոշումը։
Հավելված