Վարչապետի որոշումներ

26 Մարտի 2010, 206 - Ա

Կ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին 2010 թվականի ապրիլի 11-16-ը գործուղել Ավստրալիայի Միություն՝ Գեոդեզիստների միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպվող միջազգային համաժողովին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Կ. Դավթյանի՝ Ավստրալիայի Միություն գործուղման հետ կապված` համաժողովի գրանցման վճարի, կեցության ծախսերը և ճանապարհածախսը կկատարվեն Նորվեգիայի Թագավորության Քարտեզագրության և կադաստրի վարչության, իսկ Ավստրալիայի Միություն մուտքի արտոնագրի և օրապահիկի հետ կապված ծախսերը՝ «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածում ներկայացված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ծախսերի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել
Կ. Դավթյանի՝ Ավստրալիայի Միություն մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ավստրալիայի Միություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։