Վարչապետի որոշումներ

24 Մարտի 2010, 202 - Ա

Գ. ԵԳԱՆՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանին 2010 թվականի մարտի 29-31-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)` միգրանտների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ճանաչման հարցերով ստեղծված փորձագիտական խմբի 3-րդ հանդիպմանը մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Եգանյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Եվրոպայի խորհրդի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։