22 Մարտի 2010, 197 - Ա
Ս. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ս. Գալստյանին 2010 թվականի մարտի 22-25-ը գործուղել Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան Օդինցովո քաղաք` ԱՊՀ երկրների սերմնաբուծության հարցերով միջկառավարական համակարգող խորհրդի հերթական համատեղ նիստին և Սերմնաբուծության և պտղատնկարանաբուծության հարցերով ԱՊՀ լիազոր երկրների 17-րդ խորհրդակցությանը մասնակցելու համար։
2. Ս. Գալստյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ս. Գալստյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։