Վարչապետի որոշումներ

22 Մարտի 2010, 194 - Ա

Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսյանին 2010 թվականի մարտի 26-28-ը գործուղել Հունաստանի Հանրապետություն` Սպարտայում և Միստրասում կայանալիք` Արվեստի և գիտության եվրամիջերկրական ակադեմիայի հիմնադիր անդամների առաջին հանդիպմանը և «Էներգետիկ անվտանգության և կայուն զարգացման հիմնախնդիրները եվրամիջերկրական տարածաշրջանում» խորագրով համաժողովին մասնակցելու համար։
2. Ս. Պետրոսյանի՝ Հունաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Ս. Պետրոսյանի՝ Հունաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել
Ս. Պետրոսյանի՝ Հունաստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հունաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։