Վարչապետի որոշումներ

22 Մարտի 2010, 192 - Ա

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ` ՏԱԼԼԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ «Ավիացիոն անվտանգության տեխնիկական համակարգեր» խորագրով գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Պողոսյանի՝ 2010 թվականի մարտի 15-17-ը Տալլին (Էստոնիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Պողոսյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Տալլին գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։