22 Մարտի 2010, 191 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 232-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի Բ հատորի բաշխման մասին» N 232-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման`
ա.1-ին կետում «450» թիվը փոխարինել «455» թվով,
բ. 2-րդ կետի 1-ին ենթակետում «500» թիվը փոխարինել «495» թվով.
2) որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի Բ հատորի բաշխման ցուցակը`
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 72-րդ կետով.
72. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 5
բ. «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Ընդամենը 455